Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

ՀՀ կառավարությունը «մուտիտ» է տարածել արբիտրաժային դատարանի հետ կապված

ՀՀ կառավարությունը «մուտիտ» է տարածել արբիտրաժային դատարանի հետ կապված
24.07.2025 | 12:07

Իսկ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հենց այդ մուտիտի առիթով է որոշում կայացրել:

Դատարանի վճիռը վերջնական չէ, այլ անհապաղ ապահովման միջոց, որն ընդունվել է, որովհետև եթե կառավարությունը հասնի ՀԷՑ-ի խլմանը, սեփականատերը հետագայում նույնիսկ հաղթելու դեպքում չի կարող լիարժեք վերականգնել սեփականության իրավունքը։

Ի՞նչ է ասում Արցախը հանձնած կառավարությունն իր մուտիտ-հայտարարությունով:

Ասում է՝ «սա էներգետիկ անվտանգության, կարգի ու պետական ռիսկերի հարց է», իբր կապ չունի ՀԷՑ խլելու հետ։

Բայց իրականում սա նույն մուտիլովկան է, ինչի համար էլ հենց արբիտրաժը կիրառել է անհապաղ արգելանք։ Որովհետև բոլորը տեսնում են՝

սա նույն բռնագրավման գործընթացն է՝ ուրիշ անվան տակ։

ՔՊ-ական կառավարությունը ժամանակավոր կառավարիչ է նշանակում, իբր կարգ պահելու համար։

Այդ «կարգը» պահողը հենց ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանն է, որն արդեն իսկ ապօրինի ազատել է

ՀԷՑ-ի գլխավոր մասնագետ Դավիթ Ղազինյանին։

Ա՛յ, սա է վերահսկողություն սահմանելը։

Եվ սա է այն, ինչից պետք է ձեռնպահ մնալ, ըստ միջազգային դատարանի։

Արբիտրաժը հստակ ասում է՝

ՀԷՑ-ի վրա վերահսկողության ցանկացած փորձ խախտում է Հայաստանի և Կիպրոսի միջև ներդրումների պաշտպանության համաձայնագիրը։

Քանի որ ՀԷՑ-ը պատկանում է Կիպրոսում գրանցված ընկերության, Սամվել Կարապետյանը պաշտպանված է որպես օտարերկրյա ներդրող։

Հայաստանն այդ համաձայնագրին կողմ է։

Հայաստանը նաև Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտի մասնակիցն է։

Հայաստանը ստորագրել է, որ կընդունի այդ ատյանի որոշումները։

Ի՞նչ է անում ՔՊ-ն։ Ակնարկում է, որ չի ենթարկվելու։

Սա նշանակում է՝

*ՀՀ-ն խախտում է իր միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները,

*խախտում է ներդրողների սեփականության իրավունքը,

*դառնում է ոչ վստահելի երկիր՝ ներդրումների համար։

Իսկ եթե շարունակեն չհնազանդվել արբիտրաժի որոշմանը, Հայաստանը կարող է հայտնվել միջազգային փոխհատուցման գործով պարտված պետության կարգավիճակում։

Այսինքն՝ Արցախի հանձնման ու ներպետական սահմանադրական խախտումներից հետո ՔՊ-ն արդեն անցնում է միջազգային ահաբեկչության տրամաբանության մեջ՝ ուղղված սեփականության իրավունքի դեմ։

ՔՊ-ն դառնում է ռեժիմ, որը վտանգավոր է ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև միջազգային ներդրողների համար։

Իսկ այդ ռեժիմը պետք է վնասազերծել։

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2463

Մեկնաբանություններ